«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Ուսումնական կենտրոնի պետ է նշանակվել 2013 թվականի հունվարի 15-ին
Ծնվել է 1970 թ. հուլիսի 25-ին, Վրաստանի Հանրապետությունում:
Կրթություն
1976-1987թթ.
սովորել և ավարտել է Էջմիածնի թիվ 4 միջնակարգ դպրոցը
1987-1992թթ․
սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը
Գործունեություն
1994-1996թթ․
ծառայել է ՀՀ բանակում:
2002-2011 թթ․
ծառայել է ՀՀ զինված ուժերում, հումանիտար ականազերծման ոլորտում զբաղեցրել է մի շարք պաշտոններ
2011թ․
զորացրվել է, պահեստազորի կապիտան է
2013թ-ից առ այսօր
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ Ուսումնական կենտրոնի պետ
Հումանիտար ականազերծման ոլորտում անցել է բազմաթիվ մասնագիտական դասընթացներ՝
2002թ․ Երևան
Տեղեկատվության կառավարման դասընթաց՝ համապատասխան Ականազերծման միջազգային չափորոշիչներին
2002թ․ Երևան
Ցանցային ադմինիստրացիա, Տեղեկատվության և աշխարհագրական կառավարման համակարգեր IMSMA ծրագրի կիրառմամբ
2002թ․ Էջմիածին
Ականների ազդեցության հետազոտություն Վիետնամի ամերիկյան վետերանների հիմնադրամ
2005թ․ Թբիլիսի, Վրաստանի տեխնիկական համալսարան
Հակաակականային գործունեության կառավարման դասընթաց՝ նախատեսված միջին ղեկավար պաշտոնների համար
2005թ․ Երևան
Խաղաղապահական գործողություններում ականադաշտի մաքրում: Համատեղ թիմային ծրագիր
2005թ․ Էջմիածին
Ականների ազդեցության հետազոտության դասընթաց: Ականների գլոբալ ազդեցության հետազոտության գործընթացը և դրա կառավարումը: Վիետնամի ամերիկյան վետերանների հիմնադրամ
2006թ․ Երևան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
Առաջին օգնության դասընթաց
2008թ․ Երևան, Կանզասի Ազգային գվարդիա
Դասընթաց Հայաստանի հումանիտար հակաականային գործունեության վերաբերյալ
2013թ․, Մոսկվա, Ժնևի միջազգային հումանիտար ականազերծման կենտրոն
Հակաակականային գործունեության բնագավառում տեղեկատվության կառավարման որակավորում U3 մակարդակում
2014թ․ Մոսկվա
Ծանոթացում GIS ծրագրին (v.10.2.): Նյութի բաշխում ցանցի միջոցով (v.10.2.): Հիմնական աշխատանքային հոսքեր (v.10.2.): ArcGIS՝ նախատեսված սերվերի համար Էլեկտրոնային էջի կարգավորումներ և վարում (v.10.2.)
2016թ․ Կիև
Հակաականային գործունեության բնագավառում Տեղեկատվության կառավարման որակավորում A1 մակարդակում
2020թ․ BSAFE, UNDSS
Անվտանգ վարքագիծ ակտիվ հրաձգության պայմաններում
2021թ․ Ժնևի միջազգային հումանիտար ականազերծման կենտրոն (GICHD)
EECCA RCP (Հեռավար) Դասընթաց գործողությունների արդյունավետության վերաբերյալ
2021թ. Խորվաթիա, Ժնևի միջազգային հումանիտար ականազերծման կենտրոն (GICHD)
EECCA RCP Դասընթաց ոչ տեխնիկական հետազոտության վերաբերյալ
Պարգևատրվել է մի շարք գերատեսչական և միջազգային մեդալներով և պատվոգրերով
Ամուսնացած է, ունի երկու որդի: