«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր գործունեության ընթացքում մշտապես համագործակցում է ՀՀ-ում և ՀՀ սահմաններից դուրս գործող հակաականային գործունեության ոլորտում ներգրավված միջազգային կազմակերպությունների և ազգային մարմինների հետ: Ականազերծման գործողությունների ազգային մարմինը շարունակաբար ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը համագործակցում է․
- ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
- Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոն
- Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտե
- Հայկական Կարմիր խաչի ընկերություն
- «The HALO Trust» կազմակերպություն
- Լիբանանի հակաականային գործունեության կենտրոն
- Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոն
- «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալություն»
- «Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի հայաստանյան գրասենյակ
- ՅՈՒՆԻՍԵՖ
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը կնքել է փոխըմբռնման հուշագիր հետևյալ կազմակերպությունների հետ.
- Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոն
- «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալություն»
- ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր
- «Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի հայաստանյան գրասենյակ