Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազեծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն («ՀԱՓԿ» ՊՈԱԿ) իրականացում, կանոնակարգում, կառավարում ու համակարգում է հակաականային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։
Հակաականային գործունեությունը գործողությունների համալիր է, որը նպատակ ունի նվազեցնելու ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) տարածման սոցիալական, տնտեսական և բնապահպանական վտանգավոր ազդեցությունը մարդու և հասարակության կենսագոյության նկատմամբ, ականների և ՊՊՄ-ների ռիսկերը հասցնել այնպիսի նվազագույն մակարդակի, որը մարդուն հնարավորություն կտա ապրել անվտանգ պայմաններում:
Միջազգային և ազգային չափորոշիչների համաձայն, հակաականային գործունեությունը բաղկացած է գործողությունների հետևյալ բաղադրիչներից`
Ժամկետանց կամ կիրարկման համար ոչ պիտանի ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի ոչնչացում և կոնսերվացում։
ՀՀ ներմուծվող, ՀՀ-ից արտահանվող կամ ՀՀ տարանցիկ փոխադրվող ռազմական նշանակության ապրանքների վերաբերյալ փորձագիտական եզրակացության տրամադրում։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն ունի ուսումնական կենտրոն, որտեղ մասնագիտական կրթություն են ստանում, որակավորվում և վերապատրաստվում հակաականային ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետները։ «ՀԱՓԿ» ուսումնական կենտրոնում նաև կազմակերպվում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ, որը բարեհաջող ավարտած մասնակիցները ստանում են ՊԶՎԻ դասընթացավարի հավաստագրեր:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, կնքում է պայմանագրեր, փոխըմբռնման հուշագրեր։