«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2012 թվականին:
Կենտրոնն ունի լսարաններ, ցուցասրահ, բուժկետ, դասախոսական և մեթոդական կաբինետներ։
Ուսումնական կենտրոնում կազմակերպվում են որակավորման և վերապատրաստման դասընթացներ՝ ՀՀ ԶՈւ, արտակարգ իրավիճակների, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, Հայկական Կարմիր խաչի ընկերության, հակաականային ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «ՀԱՓԿ» մասնագետների համար: Դասընթացների ավարտին մասնակիցներին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից տրվում են հավաստագրեր:
Ուսումնական կենտրոնում կազմակերպվում են դասընթացներ հետևյալ թեմաներով՝
- ոչ տեխնիկական հետազոտություն,
- հումանիտար ականազերծում,
- մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքի մաքրում,
- առաջին բուժօգնություն,
- պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում,
- պայթուցիկ զինամթերքի ոչնչացում,
- հակաականային գործունեության տեղեկատվության կառավարման համակարգի ուսումնասիրություն:
Մինչև օրս ուսումնական կենտրոնում ուսուցանվել, վերապատրաստվել և մասնագիտական որակավորում է ստացել ավելի քան 2500 ունկնդիր։
Ուսումնական կենտրոնում նաև անցկացվում են հանդիպումներ, կոնֆերանսներ, քննարկումներ ՀՀ և միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: