ՈՐԱԿ = ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Որակի կառավարման համակարգի նպատակն է վստահեցնել բոլոր շահագրգիռ կողմերին, շահառուներին, որ հակաականային գործունեության բոլոր գործողություններում որակի պահանջները բավարարվել կամ գերազանցվել են, ինչպես նաև մաքրված հողերն անվտանգ են հետագա շահագործման համար։
Որակի Կառավարումը (ՈԿ) կազմում է բոլոր գործողությունների անբաժանելի մասը, որը նախաձեռնում է «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Որակի կառավարման բաղկացուցիչ մասեր՝
Ծրագրի/Նախագծի ձևավորում և պլանավորում
Նախաձեռնելով ծրագիր/նախագիծ՝ մշակվում է մանրակրկիտ աշխատանքային պլան: Աշխատանքային պլանը կարևոր գործիք է նախատեսվող ծրագրի պլանավորման, կառավարման և փաստաթղթավորման համար:
Իրականացում
Մոնիթորինգ և գնահատում
Որակի Կառավարման Համակարգի շրջանակներում մոնիթորինգը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն թիմերի և աշխատակազմի աշխատանքի վերաբերյալ՝ հիմք ստեղծելով անհրաժեշտ ուղղումներ կատարելու տեղում և նպաստելու շարունակական բարելավմանը:
Որակի ապահովման (ՈԱ) և Որակի վերահսկման այցերի ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը փաստաթղթավորվում և գրանցվում է:
Արձագանք անհամապատասխանություններին
Հակաականային գործողությունների ժամանակ ՀԱՓԿ-ը նախաձեռնում է միջոցառումներ կանխելու և բացահայտելու անհամապատասխանությունները և նախաձեռնում է քայլեր դրանք կանխելու և շտկելու ուղղությամբ:
Բարելավումներ արդյունավետության համար
Շարունակական բարելավումը հիմնված է մոնիթորինգի և գնահատման արդյունքների վրա՝ վերացնելով հայտնաբերված թերությունները և բացահայտելով դրանց շտկելու հնարավորությունները:
Շարունակական բարելավումներն ուղղված են արդյունքները, գործընթացները և ծառայությունները բարելավելուն, և որպեսզի բավարարվեն հակաականային գործունեության մեջ ընդգրկված շահագրգիռ կողմերի պահանջները: