ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՊԱՅԹՈՒՑԻԿ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՎՏԱՆԳԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկումը գործողությունների համալիր է, որն ուղղված է նվազեցնելու պայթյունավտանգ զինամթերքից վնասվածք ստանալու ռիսկերը՝ բարձրացնելով բնակչության իրազեկվածությունը՝ նպաստելով սխալ վարքագծի փոփոխությանը և ճիշտ վարքագծի որդեգրմանը: 
Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման և տուժածների աջակցության մասնագետները հանրապետության ականային վտանգի ենթարկված մարզերի տարբեր դպրոցներում և համայնքներում կազմակերպում են դասընթացներ, ներկայացնում պայթյունավտանգ զինամթերքի վտանգը։ Ամեն տարի 5 հազար և ավել քաղաքացի տեղեկացվում է անվտանգ վարքագծի կանոնների մասին։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որպես ականազերծման գործողությունների ազգային մարմին, վերահսկում և հաստատում է հակաականային ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների կողմից մշակված պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման կրթական նյութերը և իրականացվող միջոցառումները։ Ինչպես նաև վերապատրաստում է այն դասընթացավարներին, որոնք պետք է իրականացնեն պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացները Հայաստանի Հանրապետությունում։