ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի հրահանգիչները «Հավասար իրավունք, հավասար հնարավորություն» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ի ներկայացուցիչների համար կազմակերպել են «Պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի» թեմայով ուսուցում

10.02.2023

Ս․թ․ փետրվարի 7-ից 10-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի հրահանգիչները ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում «Հավասար իրավունք, հավասար հնարավորություն» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության 12 ներկայացուցիչների համար կազմակերպել են «Պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի» թեմայով ուսուցում: Մասնակիցները ծանոթացել են ՀՀ-ում հանդիպող պայթուցիկ զինամթերքի տեսակներին ու դրանց վտանգներին և, համաձայն հումանիտար ականազերծման ազգային ու միջազգային չափորոշիչների, ուսումնասիրել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման գործընթացում կիրառվող մեթոդները։
Դասընթացի ավարտին տեսական քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցներին տրվել են հավաստագրեր և նրանք իրավունք են ստացել ՀՀ մարզերում մեկ տարի ժամկետով իրականացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։