ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՓԿ» պատվիրակության այցը Բրյուսել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում

04.02.2026

  Ս.թ. հունվարի 28-30-ը «ՀԱՓԿ» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Է Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել՝ հակաականային գործունեության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

ՆԱՏՕ-ի փոքր զենքերի և թեթև սպառազինությունների և հակաականային գործունեության հարցերով հատուկ աշխատանքային խմբի նիստի շրջանակներում «ՀԱՓԿ»-ը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով «ՀԱՓԿ» ընդհանուր գործունեությունը, ՀՀ-ում առկա ականային խնդիրը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի աջակցությամբ եւ վերջինիս կողմից հաստատվելու դեպքում նախատեսվող մաքրման ծրագրի մանրամասները, որը դրական է ընդունվել ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի կողմից։

Այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Ա Իսրայելյանի հետ, վերջինս իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել աջակցությունը ՆԱՏՕ-ի հետ հակաականային գործունեության ոլորտում համագործակցության ամրապնդման և նշված ծրագրի հաստատման ուղղությամբ։