«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հոկտեմբեր ամսին ՀՀ Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայրում իրականացրել են մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքի մաքրման աշխատանքներ։ Մաքրվել է 15 354 մ2 տարածք, հայտնաբերվել է՝ 5 միավոր КОБЭ M-095 տեսակի կասետային ենթազինամթերք։ Հայտնաբերված ենթազինամթերքը ոչնչացվել է։
Հոկտեմբերին «ՀԱՓԿ» ականազերծման խումբը, համագործակցելով Սյունիքի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և փրկարար ծառայության հետ, ստացված տեղեկատվության համաձայն, Տեղ գյուղում իրականացրել է չպայթած զինամթերքի հայտնաբերման և նույնականացման աշխատանքներ՝ հայտնաբերվել է՝ 2 միավոր 122 մմ, մեկական 125 մմ և 152 մմ չպայթած արկեր։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։
Հոկտեմբերին «ՀԱՓԿ» մասնագետներն Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրում տեղազննման աշխատանքներ իրականացնելու արդյունքում հայտնաբերել են 1 միավոր «ПГ-7» հակատանկային նռնակ և 4 միավոր «ВОГ-25» բեկորային նռնակ։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։
Հոկտեմբերին «ՀԱՓԿ» մասնագետները Սյունիքի մարզի Մեղրի համայնքում և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում իրականացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։ Դպրոցների երեխաները, ուսուցչական կազմը, ինչպես նաև համայնքի բնակիչներն իրազեկվել են ականների և չպայթած զինամթերքի վտանգի, ուսուցանվել անվտանգ վարքագծի կանոնների պահպանման մասին։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր իրազեկվել է 378 քաղաքացի։