ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՄԵՐ ԿԱԶՄԸ

member

ՄԵԼՍԻԿ ԱՐՏԱԿԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ է նշանակվել 2021թ. հոկտեմբերի 8-ին

Ծնվել է 1956թ․ մայիսի 9-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վանք գյուղում

 

Կրթություն

1964 - 1974թթ․

սովորել և ավարտել է ԼՂՀ-ի Վանք գյուղի միջնակարգ դպրոցը

1974-1978թթ․

սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը

1988-1993 թթ․

սովորել և ավարտել է Իրավատնտեսագիտական համալսարանը, քրեագետ – իրավաբան մասնագիտությամբ

1996-1999թթ․

սովորել և ավարտել է Մոսկվայի Մարշալ Մալինովսկու անվան զրահատեխնիկային զորքերի ռազմական ակադեմիան

 

Գործունեություն

1978-1992թթ․

զորակոչվել է ԽՍՀՄ զինված ուժեր

1992-2017թթ․

ծառայել է ՀՀ զինված ուժերում

2017-2020թթ․

աշխատել է Ռազմաարդյունաբերական կոմիտեում, արտադրության և վերանորոգման բաժնի պետ

2020-2021թթ․

աշխատել է «Ռազմատեխնիկական և գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում համակարգային խնդիրների հետազոտման բաժնի պետ

 

2016թ․ զորացրվել է, պահեստազորի գեներալ-մայոր է

Պարգևատրվել է մի շարք պետական, գերատեսչական և միջազգային շքանշաններով, մեդալներով

Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր