2026 թվականի հուլիսի 6-ին նշանակվել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում
Ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 20-ին, ք․ Երևանում
Կրթություն
1991–1999թթ․
սովորել և ավարտել է Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցը
1999–2001թթ․
սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը
2001–2006թթ․
սովորել և ավարտել է Ռուս-հայկական /Սլավոնական/ պետական համալսարանի «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» ֆակուլտետը
2006–2009թթ․
սովորել և ավարտել է Ռուս-հայկական /Սլավոնական/ պետական համալսարանի «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» ֆակուլտետի «Կառավարման ամբիոն»՝ ասպիրանտուրան
2010թ․
վերապատրաստվել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում
2010թ․
վերապատրաստվել է Պեկինի պետական կառավարման միջազգային ակադեմիայում
2024թ
Վերապատրաստվել է Շանհայի բիզնես դպրոցում
2025թ
վերապատրաստվել է Իտալիայի Թուրինի ITC (International Training Centre of the ILO) կենտրոնում
2026թ
Վերապատրաստվել է Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնում (GICHD)
Գործունեություն
2006-2009թթ
աշխատել է Ռուս-հայկական /Սլավոնական/ պետական համալսարանի Կառավարման ամբիոնում՝ որպես դասախոս
2006- 2010թթ
աշխատել է «Եղևնիներ» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրեն
2009թ
աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմում՝ որպես փորձագետ
2010-2011թթ
աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտական ինստիտուտում՝ որպես գիտաշխատող
2010թ.
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ որպես նախարարի խորհրդական
2010-2011թթ
աշխատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ծրագրերի կառավարման վարչությունում՝ որպես պետ
2011-2014թթ
աշխատել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ որպես Կառավարման ամբիոնի դասախոս
2016թ
աշխատել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական
2016թ.
աշխատել է «Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ
2016-2017թթ.
աշխատել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր տնօրեն
2017թ.
աշխատել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական
2017 – 2019թթ.
աշխատել է «Ալաին 1» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն
2019 – 2023 թթ․
դասավանդել է «Մենեջմենթ», «Պետական կառավարում և մունիցիպալ ինքնակառավարում», «Հանրային կառավարում» առարկաները՝ Երևանի «Գլաձոր» համալսարանում
2021թ
աշխատել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում՝ որպես նախագահի տեղակալ
2021–2025թթ․
աշխատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ
2009 – 2024թթ․
դասավանդել է «Տնտեսության պետական կարգավորում», «Մարդկային ռեսուրսների կառավարում» առարկաները՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական Միջազգային Կենտրոնում
2024 թ․– ից մինչ օրս
դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում
2025թ․
աշխատել է որպես ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական
2026 թ. հունվար – հուլիս
աշխատել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2026 թ. հուլիսից առ այսօր
աշխատում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Պարգևատրումներ
2023 թ.
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության ու նվիրումի համար