Ս/թ․ հոկտեմբերի 24-ից 29-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Լիբանանի Հանրապետությունում։
Պատվիրակությունն այցելել է Լիբանանի հակաականային գործունեության կենտրոն, հանդիպել կենտրոնի տնօրեն Ջիհադ Ալ Բեչելանիի հետ, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղիները։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն հակաականային գործունեության ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր կնքելու մասին։
Այցի ընթացքում իրականացվել է դաշտային այցելություն ականներով աղտոտված Արաբ Էլ Լուաիզեհ տարածք, ինչպես նաև կլաստերային զինամթերքով աղտոտված տարածք Բհանդում։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ անձնակազմը եղել է նաև Լիբանանի հումանիտար ականազերծման տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, ծանոթացել տեղի կարողություններին։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետները կվերապատրաստվեն վերոնշյալ ուսումնական կենտրոնում։
