Ս․թ․ հոկտեմբերին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնի հրահանգիչները ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի (WINNET) անձնակազմի համար կազմակերպել են «Զինմաթերքի ճանաչում և պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում» թեմայով դասընթացավարի որակավորման ուսուցում։
Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են պայթուցիկ զինամթերքները և դրանից բխող վտանգի իրազեկում իրականացնելու համար անհրաժեշտ հմտությունները՝ համաձայն հումանիտար ականազերծման ազգային և միջազգային չափորոշիչների։
Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնել են տեսական ու գործնական քննություն և ստացել հավաստագրեր։
Այսուհետ, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի կողմից վերապատրաստում անցած Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն»-ի որակավորված մասնագետներն իրավունք ունեն իրականացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։
