Այցի շրջանակում պատվիրակությունը «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Մերգասուր շրջան՝ դիտարկել իրականացվող հումանիտար ականազերծման դաշտային աշխատանքները։
Պատվիրակությունն այցելել է նաև Սուլեյմանյա շրջանում Հակաականային գործունեության կենտրոնի մասնաճյուղ՝ ծանոթացել տեղի կարողություններին, ականատես եղել ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպած դաշտային ականազերծման գործողություններին։
Այցի ավարտին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հալաբջա նահանգի նահանգապետի հետ։
Հատուկ շնորհակալություն Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը՝ ի դեմս գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի, այցի կազմակերպման և մշտական աջակցության համար։
