«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը կարևորում է երեխաների շրջանում պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը։
Օգոստոսի 3-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Տավուշի մարզի Գոշավանք գյուղի մոտ գտնվող «Ազգ-Բանակ» ճամբարում անցկացրել են պայթուցիկ զինամթերքի իրազեկման դասընթաց։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի իրազեկման մասնագետ Անի Հովհաննիսյանը և Սաթենիկ Միքաելյանը 12-13 տարեկան Հայաստանի բոլոր մարզերից, Երևանից, Արցախից և Ջավախքից ժամանած 107 երեխաների և 6 հրահանգիչների ծանոթացրել են ականների և պայթուցիկ զինամթերքի վտանգին, դրանց նախազգուշացնող նշաններին և սովորեցրել անվտանգության կանոններին։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը կարևորում է երեխաների շրջանում պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը։