Այցի ընթացքում «ՀԱՓԿ»-ի ծրագրի ղեկավար պարոն Արկադի Տոնոյանը իտալական պատվիրակությանը ներկայացրել է նախատեսվող աշխատանքների ծավալը, ինչպես նաև մինչև այժմ իրականացված գործողությունների արդյունքները։
Հուլիսի 26-ին Սիրիայում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մասիմիլիանո Դ'Անտուոնոն, Լիբանանի և Սիրիայի` Իտալիայի զարգացման և համագործակցության գործակալության ղեկավար տկն. Ալեսանդրա Պիերմատեյը, Իտալիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրի փորձագետ տիկին Ֆաուստա Ջենովեզեն, ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ծրագրի պատասխանատու/հակաականային գործունեության ենթասեկտորի համակարգող Ֆրանչեսկա Չիաուդանիի ուղեկցությամբ, այցելել են Դամասկոսի Դարայա թաղամաս՝ ուսումնասիրելու «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» կողմից իրականացվող ՄԱԿԱԾ-ի Պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագիրը: Իտալիայի կառավարությունն այն դոնորների թվում է, որոնք աջակցում են փորձնական մաքրման ծրագրի մեկնարկին:
Այցի ընթացքում «ՀԱՓԿ»-ի ծրագրի ղեկավար պարոն Արկադի Տոնոյանը իտալական պատվիրակությանը ներկայացրել է նախատեսվող աշխատանքների ծավալը, ինչպես նաև մինչև այժմ իրականացված գործողությունների արդյունքները։
2021 թվականի դեկտեմբերի սկզբից ի վեր, Դամասկոսի Դարայա շրջանում պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագրի ընթացքում ականազերծողները մինչև այժմ մաքրել են 811 115 քմ գյուղատնտեսական հողատարածք և հայտնաբերել 291 միավոր պայթուցիկ զինամթերք:
Այս ծրագրի վերջնական նպատակն է մաքրել ընդհանուր առմամբ 1 միլիոն քմ գյուղատնտեսական նշանակության հողեր:
