ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հալեպում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հումանիտար առաքելության խումբը Վարդավառ տոնը նշել է հայ համայնքին պատկանող «Ազգային Պատսպարան» մանկատան սաների հետ։

Հուլիսի 24-ին Վարդավառի խորհրդի կապակցությամբ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հումանիտար առաքելություն իրականացնող խումբն իր տեղակայման վայրում հյուրընկալել է Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային Պատսպարան» մանկատան սաներին։

25.07.2022

Այցելության ընթացքում երեխաները ծանոթացել են մարդասիրական խմբի առօրյային, տեղակայման վայրին, որից հետո խմբի ներկայացուցիչները երեխաներին պատմել են  Վարդավառ տոնի խորհրդի մասին, կազմակերպել են հյուրասիրություն։

Վարդավառ տոնի ժողովրդական սովորությանը համաձայն, որպես օրվա լավագույն ավարտ, երեխաները «խաղացել են ջրոցի»։

Մանկատան տնօրինությունն իր երախտիքի խոսքն է հայտնել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հումանիտար առաքելության խմբին երեխաների մասին հոգալու և նրանց օրը տոնական դարձնելու համար։