ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներն իրականացրեցին պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթաց ճամբարում

Պայթուցիկ զինամթերքի իրազեկման դասընթաց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող «Փոքրիկ տուրիստ» ամառային ճամբարում։

21.07.2022

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետներ Մերի Մխիթարյանը և Էվելինա Գևորգյանն ուսուցողական դասընթաց են անցկացրել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող «Փոքրիկ տուրիստ» ամառային ճամբարում։

Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Երևանի երեխաները հանգստանալուն զուգահեռ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ աշխատակիցների շնորհիվ ուսուցանել են ինչ անել ականային վտանգի հանդիպելիս և որոնք են անվտանգ վարքագծի դրսևորումները։ Ինտերակտիվ դասընթացի արդյունքում աշակերտները ստացել են անվտանգ վարքագծի կանոնների վերաբերյալ գիտելիքներ և իրենց հուզող հարցերին պատասխաններ։

«Հանդիպումը կարևոր էր և բովանդակալից: Ներկայացված տեղեկատվությունը երեխաներին կօգնի ապահովել սեփական անվտանգությունը», - նշել է ճամբարի ղեկավար Անի Հովհաննիսյանը։