ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարջա Ֆերնանդեսի այցը ՍԱՀ Դամասկոս նահանգի Դարայա շրջան, որտեղ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի անձնակազմն իրականացնում է պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագիրը

17.06.2022

Սույն թվականի հունիսի 15-ին Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարջա Ֆերնանդեսն այցելել է ՍԱՀ Դամասկոս նահանգի Դարայա շրջան՝ Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ծրագրի ղեկավար պարոն Ջավեդ Հաբիբուլհաքի ուղեկցությամբ՝ ուսումնասիրելու «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի կողմից իրականացվող պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագիրը։

Այցի ընթացքում «ՀԱՓԿ» ծրագրի ղեկավար պարոն Արկադի Տոնոյանը դեսպանին հակիրճ ներկայացրել է նախատեսված աշխատանքների ծավալը, ինչպես նաև մինչև օրս իրականացված աշխատանքների արդյունքները։ 2021 թվականի դեկտեմբերից մեկնարկած պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագրի ընթացքում թիմերը մինչև այսօր մաքրել են մոտ 382 000 քմ հիմնականում գյուղատնտեսական տարածք և հայտնաբերել 265 միավոր պայթուցիկ զինամթերք։ Այս ծրագրի վերջնական նպատակն է մաքրել ընդհանուր 1 մլն քմ գյուղատնտեսական հողատարածք։

Դեսպանն այցելել է աշխատանքային տեղամաս, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, մեթոդներին և նույնիսկ փորձարկել ականորսիչներից մեկը փորձարկման տարածքում։

Օրիօրդ դեսպանը զրուցել է գյուղացիների հետ, որոնք իրենց երախտագիտությունն են հայտնել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի անձնակազմին տարածքը մաքրելու, ինչպես նաև հնարավորություն տալու պայթուցիկ զինամթերքի վտանգից մաքրված տարածքներում գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներն ապահով շարունակելու համար։

Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը և ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ղեկավարը բարձր են գնահատել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հմուտ մասնագետների կատարած աշխատանքները։