ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ (ՏՆՕՐԵՆԻ) ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

07.06.2022

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսու­­­­հետ` Նախարարություն) հայտարարում է, որ «Հումանիտար ականա­զերծ­ման և փորձա­գիտա­կան կենտրոն» պետական ոչ առևտրային կազմա­կերպության (այսու­հետ` ՊՈԱԿ) գործադիր մարմնի (տնօրենի) թափուր պաշտոնը համալրելու համար 2022 թվականի հուլիսի 7-ին անցկացվող մրցույթին (այսուհետ՝ մրցույթ) հասարա­րակական կազմակերպությունների մասնակ­ցությունն ապահովելու համար ընդու­նում է դիմումներ:

Մրցույթի անցկացման համար ձևավորվող հանձնաժողովի կազմում ընդգր­կելու նպատակով հանձնաժողովի անդամի թեկնածություն ներկայացնելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով մինչև 2022 թվականի հունիսի 28-ը ներառյալ: Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել modpress@mil.am էլեկտրո­նային հասցեին՝ նշելով առաջարկվող թեկնածուի, պաշտոնը, անուն, հայրանուն, ազգանունը, հեռախոսահամարը:

Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանո­նա­դրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն ՊՈԱԿ-ի գործու­նեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում։

 

07.06.2022թ.