ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են ԳԵղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թվով 7 դպրոց

01.06.2022

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները շարունակում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներն ականային վտանգի ենթակա 4 մարզերի դպրոցներում:

Օրերս «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները այցելել են ԳԵղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թվով 7 դպրոց։ Նրանք դպրոցականներին սովորեցրել են ականային վտանգի մասին նախազգուշացնող նշանները, անվտանգ վարքագծի կանոնները, դիտել են մուլտֆիլմ։ Երեխաները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։