ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

06.07.2026

    2026 թ հուլիսի 6-ին ամփոփվել են ՀՀ ՊՆ 2026 թ հուլիսի 3-ի N1286 հրամանով հայտարարված՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։

Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։

Մրցույթի արդյունքների համաձայն՝ հաղթող է ճանաչվել Էդուարդ Գրիգորի Պետրոսյանը։

Շնորհավորում ենք Էդուարդ Պետրոսյանին և մաղթում արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ ՀՀ–ում հակաականային գործունեության ոլորտի զարգացմանը։