ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ (ՏՆՕՐԵՆԻ) ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.06.2026

  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսու­հետ` Նախարարություն) հայտարարում է մրցույթ «Հումանիտար ականա­զերծ­ման և փորձա­գիտա­կան կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպու­թյան (այսուհետ` ՊՈԱԿ) գործադիր մարմնի (տնօրենի) թափուր պաշտոնը համալրելու համար:

ՀՀ օրենսդրությամբ ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի (տնօրենի) պաշտոնը կարող է զբաղեցնել այն գործունակ չափահաս ՀՀ քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին, ունի բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտպանության բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

Մրցույթին չի կարող մասնակցել այն անձը՝

1)   ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվա­ծու­­թյունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

2)   ում օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

3)   ով նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազ-մակերպության ղեկավար:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեում գտնվող Նախարարության վարչական համալիրի շենքում, հարցազրույցի փուլը` անմիջապես թեստավորման փուլի ավարտից հետո նույն վայրում:

Մրցույթն անցկացվում է համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափո­րոշիչները սահմանելու մասին» N539-Ն որոշման(այսուհետ՝ Որոշում):

Թեստում ընդգրվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանք­ները կազմված են հետևյալ բնագավառներից`

•        Սահմանադրություն. Հոդվածներ` 8, 12, 17, 21, 28, 41, 50, 51, 57, 63, 64, 68, 110,

  հղումը` https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510,

•        Աշխատանքային օրենսգիրք. Հոդվածներ` 2, 3, 5, 17, 20, 39, 41, 73, 74/1, 74/3, 74/5, 75/1, 102/1, 109, 109/1, 114, 138, 148/1, 158/2, 171, 176.1, 184, 223, 225, 227, 227/2, 229, 237, 249,

  հղումը`  https://www.arlis.am/hy/acts/221446,

•        «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»  ՀՀ օրենք. Հոդվածներ` 3-6, 8, 9, 11, 13-19, 22, 25,

  հղումը` https://www.arlis.am/hy/acts/214371,

•        ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N143-Ն որոշում. կետ 3, հավելված 1-ի կետեր` 2, 5, 18, 24, 27, 32, 33, 39, 44,

  հղումը` https://www.arlis.am/hy/acts/177281,

•        ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հակաականային գործողությունների ազգային չափորոշիչները հաստատելու մասին» N454-Ն որոշում. հավելված 1 կետեր` 3, 5, 10, հավելված 2 կետեր` 5, 12,  և հավելված 3 կետեր` 1/15, 1/33, 1/38, 1/56, հավելված 5 կետեր` 3, 4, 11,  հավելված 6 կետ` 3, հավելված 7 կետ` 2, հավելված 8 կետ` 3, հավելված 9 կետեր` 6, 7, հավելված 10 կետ` 7, հավելված 12 կետեր` 3, 20, 22, 24, հավելված 14 կետ` 1, հավելված 15 կետ` 1, հավելված 22 կետ` 5, հավելված 24 կետ` 24, հավելված 25 կետ` 3, հավելված 26 կետեր` 5, 7, հավելված 27 կետեր` 17, 35,

  հղումը` https://www.arlis.am/documentview.aspx?docID=90097,

  Հարցազրույցի փուլի անցկացման համար հարցարանի «Մասնագիտական գիտելիքներ» բաժնում ընդգրկվելու է 5 հիմնական հարց՝ ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N143-Ն և 2014 թվականի ապրիլի 23-ի N454-Ն որոշումներից, «Հմտություններ» բաժնում 3 հիմնական հարց՝ առաջնորդում, ռազմա-վարական պլանավորում, որոշումների կայացում, բանակցությունների վարում կոմպե-տենցիաներից:

Հարցազրույցի ընթացքում ներկայացվող հայեցակարգը պետք է`

1)   լինի առավելագույնը 20 էջ,

2)   պարունակի ՊՈԱԿ-ի ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլու­ծությունը և գնահատումը,

3)   ներառի ՊՈԱԿ-ի բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկ­ները:

Հարցազրույցի փուլի մասնակիցները ոչ ուշ, քան հարցազրույցն սկսելուց երկու ժամ առաջ պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն ՊՈԱԿ-ի զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:

ՊՈԱԿ-ի տնօրենի հիմնական գործառույթներն են՝

1)   առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ,

2)   ՀՀ օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշում­ներով և ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակեր­պության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները,

3)   տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

4)   աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,

5)   կազմակերպության անունից վերջինիս համար բանկերում բացում է հաշվար-կային հաշիվներ,

6)   կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև,

7)   սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորա­­­բաժանումների իրավասությունները,

8)   հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնադրու­թյուն-ները,

9)   հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայաց-ուցչությունների կանոնադրությունները,

10)   նշանակում է կազմակերպության հիմնարկների, ներկայացուցչու­թյուն­ների և մասնաճյուղերի ղեկավարներին, նրանց տալիս է լիազորագրեր,

11)   օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

12)   խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է կազմակերպության խորհրդի նիստերին,

13)   իրականացնում է ՀՀ օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման մյուս մարմիններին չվերապահ­ված այլ լիազորություններ:

 ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատավարձը 700 000 (յոթ հարյուր հազար) դրամ է` ներառյալ հարկերը:

Մրցույթին մասնակցելու համար դիմորդը Նախարարության գործերի կառավար-չություն (ներքին հեռ.՝ 14-52, 24-55, 23-63) պետք է ներկայացնի հետևյալ փաստա-թղթերը.

1) դիմում (լրացվում է տեղում), որտեղ նշվում են առնվազն հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,

2) ինքնակենսագրություն, ոճը՝ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունում լիազորված պետական մարմնի կողմից սահմանված ձևաչափով.

3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը).

4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի.

5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները).

6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)` առկայության դեպքում.

7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)` առկայության դեպքում.

8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի Որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:

9) Որոշման 9-րդ կետում նշված սահմանափակումների բացակայությունը հավաստող փաստաթղթերը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են ՀՀ ՊՆ գործերի կառավարչությունում՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ` աշխատան-քային օրերին՝ ժամը 09:30-ից 12:30-ը:

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ ՊՆ գործերի կառավար-չություն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 10-29-43-80:

Հասցեն` ք. Երևան, Բագրևանդի 5: