ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ՊԶՎԻ մասնագետ Մերի Մխիթարյանը պայթուցիկ զինամթերքի ռիսկերի միջազգային խորհրդատվական խմբի անդամ

24.07.2025

  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետ Մերի Մխիթարյանը ընտրվել է պայթուցիկ զինամթերքի ռիսկերի ուսուցման խորհրդատվական խմբի (EORE AG) հիմնական անդամ՝ երկամյա ժամկետով` նախաձեռնված «Ժնևի միջազգային հումանիտար ականազերծման կենտրոն»-ի (GICHD) կողմից։

  Ընտրությունն անցկացվել է ականազերծման գործողությունների ազգային մարմինների ներկայացուցիչների միջև՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Լիբիայից, Իրաքից, Խորվաթիայից, Պակիստանից և Շրի Լանկայից։

  Ռիսկերի վերաբերյալ կրթության խորհրդատվական խմբի (EORE AG) նպատակն է ոլորտին տրամադրել ընդհանուր ուղեցույց և բացահայտել այն հնարավոր ուղիները, որոնց միջոցով հնարավոր կլինի բարելավել ռիսկերի վերաբերյալ կրթության ինտեգրումը, արդյունավետությունը, արդյունավետ օգտագործումը և համապատասխանությունը՝  թե՛  ականազերծման ոլորտում, և թե՛ դրա սահմաններից դուրս։

  Խմբի նպատակներն են՝

  Ապահովել, որ ռիսկերի ուսուցման չափանիշները, ուղեցույցները, մեթոդներն ու մոտեցումները լինեն արդիական, արդյունավետ և հարմարեցված նոր ի հայտ եկող սպառնալիքներին ու պահանջներին։

  Ապահովել ռիսկերի ուսուցման ամբողջական ինտեգրումը ականազերծման գործողությունների ծրագրերում։