ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՓԿ» միջազգային գործունեության կիսամյակային ամփոփում

05.06.2025

Սթ ապրիլի 9-11-ը ապահովվել է մասնակցություն Ժնևում տեղի ունեցած «Հակաականային գործունեության ազգային կենտրոնների տնօրենների և ՄԱԿ-ի խորհրդականների 28-րդ միջազգային հանդիպման»-ը՝ «Անվտանգ ապագան սկսվում է այստեղ» խորագրի ներքո։  Փոխանակվել են ոլորտի առջև ծառացած հրատապ խնդիրների վերաբերյալ կարծիքներ, քննարկվել նոր մարտահրավերները և դրանց հնարավոր լուծումները։ Ապահովվել է մասնակցություն թեմատիկ քննարկումներին։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի պատվիրակությունը մայիս ամսին, միջազգային համագործակցության շրջանակներում, մասնակցել է Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում տեղի ունեցած «Եվրոպական հումանիտար ֆորում»-ին։

Միջոցառման շրջանակներից դուրս տեղի է ունեցել հանդիպում ԵՄ արտաքին քաղաքականության գործիք (Foreign Policy Instrument) ծառայության ղեկավարի հետ, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ-ում առկա ականային խնդիրը, կենտրոնի կարողությունները, ընդհանուր գործունեությունն ու տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքերը։ Քննարկվել են ԵՀ ֆինանսական աջակցությամբ ՀՀ-ում նախատեսվող ծրագրի մանրամասները և ակնկալվող արդյունքները։