Ս․թ նոյեմբերի 15-ին ականազերծման գործողությունների ազգային մարմին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ կազմակերպել էր «Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակ»-ի հերթական միջազգային համագործակցության աշխատաժողովը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախարարությունների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, հակաականային գործունեության ոլորտի շահագրգիռ անձինք:
Աշխատաժողովի ընթացքում խոսքով հանդես են եկել «Հումանիտար ականազերծան և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը և այլ մասնակիցներ։
Տեսաներկայացման ձևաչափով 2024 թվականին կատարված աշխատանքները ներկայացրել են «ՀԱՓԿ»-ը և «ՀԱՓԿ»-ի հետ համագործակցող միջազգային կազմակերպությունները:
Աշխատաժողովի ավարտին, հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են հակաականային գործունեության արդի խնդիրները, պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված տարածքների մաքրման առաջնահերթությունների համակարգման աշխատանքների ընթացակարգերը, շահագրգիռ կողմերի միջև մշտական կապի պահպանման ուղիները։