Լավագույնները կընդունվեն աշխատանքի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
2024 թվականի ապրիլի 8-ից մինչև 22-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը կին-ականազերծողների համար կազմակերպում է «Հումանիտար ականազերծում» թեմայով դասընթաց։
Դասընթացին կարող են մասնակցել 20-ից 40 տարեկան կանայք:
Պահանջներ՝ միջնակարգ կրթություն, ֆիզիկական պատրաստվածություն, առողջության վերաբերյալ տեղեկանք։
Շտապեք գրանցվել։
Դասընթացներն անվճար են։
Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած և որակավորման հավաստագիր ստացած կանայք աշխատանքի կընդունվեն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և կներգրավվեն հումանիտար ականազերծման աշխատանքներում։
Դիմումներն ընդունվում են մինչև մարտի 22-ը։
Մանրամասների համար՝
email: info@chde.am
ՀԱՓԿ ՊՈԱԿ՝ 060-51-87-89
Ուսումնական կենտրոն՝ 055-81-30-20