ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետները մոնիթորինգային այցով եղել են Գեղարքունիքի մարզի Վանեվան բնակավայրում

14.09.2023

Ս․թ․ սեպտեմբերի 13-ին ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ մասնագետները մոնիթորինգ իրականացնելու նպատակով այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վանեվան բնակավայր։

Այստեղ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից հավաստագրված «Աստղավարդ» հասարակական կազմակերպության հրահանգիչներն իրականացնում էին պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Վանեվան գյուղի բնակիչների համար։  

«ՀԱՓԿ» մասնագետները կատարել են դասընթացի որակի գնահատում և հավաստիացել, որ պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին իրազեկումը տեղի բնակչության շրջանում իրականցվում է «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից հաստատված ծրագրին և պահանջներին համապատասխան։