ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոնիթորինգային այց․ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետներն այցելել են ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղ

22.08.2023

Ս․թ․ օգոստոսի 22-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները մոնիթորինգ իրականացնելու նպատակով այցելել են ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղ։

Այստեղ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից հավաստագրված «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության մասնագետներն իրականացնում էին պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։

«ՀԱՓԿ» մասնագետները կատարել են դասընթացի որակի գնահատում և հավաստիացել, որ պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին իրազեկումը համայնքի ներկայացուցիչների համար իրականցվում է «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից հաստատված ծրագրին և պահանջներին համապատասխան։

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը վերահսկում է հակաականային ոլորտում իրականացված բոլոր աշխատանքները։