ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱՓԿ» ականազերծողները շարունակում են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում մարտական գործողությունների հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները

19.07.2023

Ս․թ․ մայիսից սկսված աշխատանքների արդյունքում մինչև օրս «ՀԱՓԿ» ականազերծողները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում մակերեսային մաքրել են 127 794մ2, որից ենթամակերեսային՝ 10 662 մ2 տարածք, Կեչուտ բնակավայրում մակերեսային մաքրել են 43 697 մ2, որից ենթամակերեսային՝ 10 958 մ2 տարածք։

Մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է՝ 122 մմ արկի պայթուցիչ, БМ 21 («Գրադ»)-ի հրթիռի մնացորդներ։

Մաքրման աշխատանքները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում շարունակվում են։