Սիրիայում Կարմիր Մահիկի Հալեպի ականազերծման գրասենյակի աշխատակիցները, գրասենյակի տնօրեն Մայքլ Թրանթի ուղեկցությամբ այցելել են Հալեպում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետների մշտական տեղակայման վայր, դիտարկելու ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետների կողմից իրականացվող ականազերծման գործողությունները:
Հյուրերը շրջայց են կատարել աշխատանքային տեղամասում, ծանոթացել իրականացվող գործողություններին, կիրառվող մաքրման մեթոդներին։ Նրանց ներկայացվել է մինչև օրս իրականացված գործողությունների արդյունքները, ինչպես նաև նախատեսվող հետագա աշխատանքի ծավալը։
Այցելուները բարձր են գնահատել կատարված աշխատանքների որակը և շնորհակալություն հայտնել հայ մասնագետներին։
