ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականցանող 12-րդ խմբի հերթափոխը

10.05.2023

2023 թվականի մայիսի 6-ին կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականցանող 12-րդ խմբի հերթափոխը: Ականազերծողներից բաղկացած հերթական խումբը մեկնել է Հալեպ և այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական պարոն Դավիթ Թադեվոսյանը հերթափոխի կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելության խմբի կենտրոն՝ ողջունելու Հալեպ ժամանած 12-րդ հերթափոխի հայ մասնագետներին, ինչպես նաև հաջողություն մաղթելով մարդասիրական աշխատանքների իրականացման մեջ։ Հանդիպմանը քննարկվել են նոր հերթափոխի աշխատանքային գործունեության հետ կապված մի շարք հարցեր:

Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 12-րդ խմբի ականազերծողները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները: