ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են պայթյունավտանգ զինամթերքի վտանգի մասին իրազեկումը

19.04.2023

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները մարտ-ապրիլ ամիսներին դասընթացներ են կազմակերպել Երևանի 4 դպրոցների երեխաների և ուսուցիչների, ինչպես նաև Երևանի 4 համալսարանների ուսանողական և դասախոսական կազմի համար։ Ընդհանուր առմամբ, անվտանգ վարքագծի կանոններն ուսանել են 548 քաղաքացի։

Իրազեկման նպատակն է բարձրացնել ՀՀ քաղաքացիների իրազեկվածության մակարդակը, ծանոթացնել պայթյունավտանգ զինամթերքից, ականներից առաջացող վտանգներին և դրանց հանդիպելու դեպքում ճիշտ վարքագիծ դրսևորելու կանոններին։

Պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացները կշարունակվեն ՀՀ մարզերում։

Անվգատնության կանոնների իմացությունը մեր քաղաքացիների անվտանգության երաշխիքն է։

Տեքստ