ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պայթուցիկ զինամթերքի իրազեկման դասընթացներ Սյունիքի մարզում

Մարտի 14-18-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Սյունիքի մարզի Կապան քաղաքում թվով 10 դպրոցներում իրականացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։

21.03.2022

Դպրոցականները սովորել են ականային վտանգի մասին նախազգուշացնող նշանները, անվտանգ վարքագծի կանոնները, դիտել են մուլտֆիլմը, ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։

Ավագ դասարանի երեխաները հնարավորություն են ստացել ներգրավվելու ականային վտանգի թեմայով թատերական ներկայացման մեջ։ Մեկ ամսից այս թատրոնի շնորհիվ դպրոցականներն ավելի փոքր դասարանի երեխաներին առավել պատկերավոր կցուցադրեն ականային վտանգն ու կսովորեցնեն անվտանգ վարքագծի կանոնները։