Մարտի 16-ին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը և «ԿՏԱԿ» ՊՈԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը։
Համաձայն համագործակցության, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ուսումնական և պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման նյութերը հասնելի կդառնան «Հայկական կրթական միջավայր»-ի «Պաշարների շտեմարան» (առցանց տիրույթ՝ www.lib.armedu.am) և «Հեռավար ուսուցում» (առցանց տիրույթ՝ dlc.armedu.am) ինտերակտիվ ուսումնական կայքերի հարթակներում։
Այսպիսով, այս հարթակներում իրազեկման նյութերի հասանելիությունը կնպաստի դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
