«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ մասնագետները շարունակում են զինվել նոր գիտելիքներով։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետները մասնակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կազմակերպված «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման գործողությունների ընթացքում մեթոդոլոգիա, տեղեկատվական նյութերի կիրառում» թեմայով եռօրյան աշխատաժողովին։
Աշխատաժողովի ընթացքում ուսումնասիրվել են իրազեկման տարատեսակ մեթոդաբանություններ, այդ թվում նաև տիկնիկային ներկայացումների միջոցով երեխաներին իրազեկելու եղանակը, ինչպես նաև իրականացվել փորձի փոխանակում։
«ՀԱՓԿ» մասնագետներն այսուհետ պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման գործընթացում կներառեն ուսումնասիրված նոր մեթոդները։