ՄԱԿ-ի ականազերծման ծառայության տնօրեն տիկին Այլին Քոհենը և ռազմավարական պլանավորման ու գործառնական աջակցության ղեկավար պարոն Ռիչարդ Բոուլթերը Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսում տեղակայված ՄԱԿԱԾ գրասենյակի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են Դամասկոս նահանգի Դարայա բնակավայր՝ դիտարկելու ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետների կողմից տեղում իրականացվող պայթուցիկ զինամթերքի մաքրման գործողությունները:
Հյուրերն շրջայց են կատարել աշխատանքային տեղամասում, ծանոթացել իրականացվող գործողություններին, կիրառվող մաքրման մեթոդներին։ Նրանց ներկայացվել է մինչև օրս իրականացված գործողությունների արդյունքները, ինչպես նաև նախատեսվող հետագա աշխատանքի ծավալը։
Այցելուները բարձր են գնահատել կատարված աշխատանքների որակը և շնորհակալություն հայտնել հայ մասնագետներին։