ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրավերք

Ապրիլի 4-ը Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրն է։

01.04.2022

Տեղեկացնում ենք, որ 2005 թվականից ի վեր ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ճանաչվել է «Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր»։

Այս առիթով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կառույցների կարողությունների հզորացում» ծրագրի հետ համատեղ, ապրիլի 4-ին ժամը 12:30 - 14:30 կազմակերպում է միջոցառումներ Հյուսիսային պողոտայի բանալու հատվածում և Մոսկվա կինոթատրոնի տարածքում (Շ․ Ազնավուրի հրապարակ)։

Հյուսիսային պողոտայում «ՀԱՓԿ»-ի մասնագետները կցուցադրեն ականազերծման գործընթացն ականորսիչներով և գործիքներով՝ կրելով համապատասխան պաշտպանիչ հանդերձանք։ Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման (ՊԶՎԻ) մասնագետները կիրազեկեն քաղաքացիներին իրենց անվտանգ վարքագծի կանոնները։

«Մոսկվա» կինոթատրոնի տարածքում կներկայացվի ականային վտանգի թեմայով թատերական ներկայացում՝ մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և անվտանգ վարքագծի մասին տեղեկացնելու նպատակով։ Քաղաքացիները հնարավորություն կունենան շփվելու մասնագետների հետ և իրենց հուզող հարցերին գտնել պատասխաններ։ Արվեստի դպրոցի մի խումբ երեխաներ կնկարեն ականային վտանգի թեմայով, կերգեն և թմբուկ կնվագեն, այդպիսով իրենց երախտագիտությունը հայտնելով հակաականային գործունեության իրականացնողներին։

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու վերոնշյալ միջոցառմանը։