ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՀԱՓԿ ԽՈՐՀՈՒՐԴ

member

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

 ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

Ծնվել է 1976 թվականի հոկտեմբերին

 

Կրթություն

1994-1999թթ․

սովորել է Երևանի Տնտեսա-իրավագիտական համալսարան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Դիպլոմ՝ միջազգային հարաբերությունների բակալավր

2008-2010թթ․

սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Գիտակրթական միջազգային կենտրոնի  Իրավագիտության ֆակուլտետում։ Դիպլոմ՝ Իրավագիտության մագիստրոս

2010-2014թթ․

սովորել է Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի՝ Ասպիրանտուրա Իրավագիտության ֆակուլտետում, Դատավարական իրավունքի ամբիոն

 

Գործունեություն

1999-2000թթ․

աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության  Միջազգային հարաբերությունների բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ, միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ

2001-2003թթ․

աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, որպես միջազգային բաժնի գլխավոր մասնագետ

2003 թվականից 

աշխատում է  Արդարադատության նախարարությունում, որպես միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրոինտեգրման և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային իրավական հարաբերությունների վարչության դատական հանձնարարությունների բաժնի պետ, իրավական փոխօգնության վարչության պետ

2022 թվականի մայիսի 20-ից

ՀՀ վարչապետի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

Մասնագիտական այ տեղեկություններ

2008թ. Եվրամիության անդամ պետությունների հետ վիզաների  դյուրացման ՀՀ աշխատանքային խմբի փորձագետ

2008թ. Հայաստանի Հանրապետությունում կանանց իրավունքների վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի պաշտպանության աշխատանքային խմբի փորձագետ

2009թ. Եվրոպայի խորհրդի Միջազգային վարչական իրավունքի աշխատանքային խմբի անդամ

2012-2014թթ.  ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորությյան դեմ պայքարի գրասենյակի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների մոնիտորինգային խմբի անդամ

2011թ - ցայսօր Եվրոպայի խորհրդի Քրեական գործերով իրավական համագործակցության փորձագիտական խմբի անդամ, փորձագիտական խմբում ՀՀ ներկայացուցիչ

2016-2017թթ. Դասավանդել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում՝ քրեական իրավունք առարկան

2016թ - ցայսօր Դասավանդում է ՀՀ արդարադատության նախարարության Արդարադատության ակադեմիայում՝ քաղաքացիական և քրեական ուղղվածության դատավորների վերապատրաստման դասընթացներում՝ Միջազգային իրավական փոխօգնության արդի հիմնախնդիրներն առարկան

2019 – 2022թթ. Եվրամիության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Կիբերհանցավորության դեմ պայքարի համագործակցության CyberEast ծրագրի հանձնաժողովի անդամ  

Համակարգչային գիտելիքներ

Windows, Ms-Office, Ms-Word, MS P.Point, Outlook Express

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ), ֆրանսերեն (բավարար)

 

Ամուսնացած է, ունի երկու որդի