ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
Ծնվել է 1965 թ. ապրիլի 29-ին, Երևանում
Կրթություն
1987-1993 թթ.
Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
1998-1999 թթ.
սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում` ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում
Գործունեություն
1983-85 թթ.
ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
1994 թ.
աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում:
1995 թ.
աշխատել է ՀՀ զինվորական դատախազության համակարգում` որպես քննիչ:
1996 թ.
աշխատել է Երևանի Սպանդարյանի տարածքային հարկային տեսչությունում` որպես իրավաբան:
1998-2000թթ.
աշխատել է Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնում (Ամերիկայի իրավաբանների միության ծրագիր)` որպես իրավաբան:
2002 թ.
աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչությունում` որպես գլխավոր մասնագետ, այնուհետև` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական:
2003 թ.
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով:
2007 թ.
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
2017 թվականի օգոստոսի 29-ին
ՀՀ Վարչապետի N 946-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
2018 թվականի հունիսի 8-ին
ՀՀ Վարչապետի N 647–Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
2020 թվականի մայիսի 11-ին
ՀՀ Վարչապետի N 553-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
2020 թվականի դեկտեմբերի 28-ին
ՀՀ Վարչապետի N 1437-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ՝ ազատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Պարգևներ, կոչումներ, դասային աստիճաններ
Պահեստազորի սպա
2008 թ. - ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ
2009 թ. - ՀՀ ԱԺ Պատվո մեդալ
2010 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
2011 թ. - ՀՀ ՊՆ Մարշալ Հ.Ք. Բաղրամյանի անվան մեդալ
2011 թ. - ՀՀ ՊՆ «Նելսոն Ստեփանյան» մեդալ
2015 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
Լեզուների իմացությունը
Ռուսերեն, անգլերեն
Ամուսնացած է