ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՀԱՓԿ ԽՈՐՀՈՒՐԴ

member

ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆ

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ 

Ծնվել է 1962 թ., հունվարի 2-ին, ք. Երևան

Կրթություն

1970-1978թ. սովորել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցում,

1978-1983թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության
ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:

1989թ. անցել է ԽՍՀՄ պետպլանին կից որակավորման Բարձրագույն տնտեսական դասընթացը,

1989թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի աստիճան:

Գործունեություն
1983թ. նշանակվել է աշխատանքի ՀԽՍՀ պետպլանի հաշվողական կենտրոն, որպես կրտսեր գիտ.աշխատող,որտեղ աշխատել է մինչև 1990թ ավագ գիտաշխատող, ապա բաժնի վարիչ:
1984-85թթ. անցել է ժամկետային զինվորական ծառայության ԽՍՀՄ զինված ուժերում:
1985-2018թթ. համատեղության կարգով և ժամավճարով դասավանդել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում:
1990-1991թթ. աշխատել է <<Պրոգրես>> ԳՏԿ-ում որպես փոխտնօրեն՝գիտական գծով:
1991-2005թթ. անցել է հիմնական դասախոսական աշխատանքի Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում՝որպես դոցենտ:
1995-1996թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական:
1996-1998թթ. աշխատել է ՀՀ կառավարության քարտուղարության տարածքային կառավարման վարչության պետի տեղակալ:
1998թ. նշանակվել է տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
1998-1999թթ. նշանակվել է տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավար:
1999-2000թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ:
2001թ. նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ:
2001-2002թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի պաշտոնակատար:
2002թ. նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ:
2002-2005թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի պաշտոնակատար:
2005-2008թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ:
2008-2015թթ. նշանակվել է տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ:
2015-2016թթ. նշանակվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
2016-2019 թթ. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ:
2019 թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:

Պարգևներ
2008թ. պարգևատրվել է <<Անդրանիկ Օզանյան>> մեդալով,
2012թ.խրախուսվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի հուշամեդալով,
2013թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է <<Հայրենիքին մատուցած ծառայությունների համար>>2-րդ աստիճանի մեդալով,
Պարգևատրվել է <<Անանիա Շիրակացի>> մեդալով,
2015թ.պարգևատրվել է ՀՀ ՏԿԱԻ նախարարի <<Պատվավոր աշխատակից>>մեդալով:

Այլ տվյալներ
Պահեստի սպա է
Դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում


Ամուսնացած է, ունի երեք երեխա: