Ս.թ. նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 5-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Ականների վտանգի իրազեկման (ԱՎԻ) մասնագետները Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք, Կախակն, Նորաբակ և Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ, Չորաթան, Այգեպար, Չինչին, Մոսեսգեղ, Նորաշեն, Պառավաքար, Վարագավան, Չինարի և Այգեձոր բնակավայրերում անցկացրել են ԱՎԻ թեմայով դասընթացներ և մասսայական խաղ-մրցույթներ։
Ուսումնական զինամթերքով և նախազգուշացնող նշաններով կահավորվել են ուսուցողական-ուսումնական արահետներ, և իրականացվել են մասսայական խաղ-մրցույթներ։ Տեղի դպրոցի աշակերտներն ու բնակիչներն իրազեկվել են ականներից և չպայթած զինամթերքից առաջացող վտանգների մասին, սովորել դրանց առկայության մասին նախազգուշացնող նշանները և վտանգ հանդիպելու դեպքում անվտանգ վարքագծի կանոնները։
Ընդհանուր առմամբ, անվտանգ վարքագծի կանոններն ուսանել են 299, խաղ-մրցույթին մասնակցել է 60 անձ։
