ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հումանիտար ականազերծում» թեմայով դասընթաց կին ականազերծողների համար

Լավագույնները կընդունվեն աշխատանքի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

12.02.2024

2024 թվականի ապրիլի 8-ից մինչև 22-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը  կին-ականազերծողների համար կազմակերպում է «Հումանիտար ականազերծում» թեմայով դասընթաց։ 

Դասընթացին կարող են մասնակցել 20-ից 40 տարեկան կանայք:
Պահանջներ՝ միջնակարգ կրթություն, ֆիզիկական պատրաստվածություն, առողջության վերաբերյալ տեղեկանք։ 

Շտապեք գրանցվել։
Դասընթացներն անվճար են։ 

Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած և որակավորման հավաստագիր ստացած կանայք աշխատանքի կընդունվեն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և կներգրավվեն հումանիտար ականազերծման աշխատանքներում։

Դիմումներն ընդունվում են մինչև մարտի 22-ը։

Մանրամասների համար՝
email: info@chde.am
ՀԱՓԿ ՊՈԱԿ՝ 060-51-87-89
Ուսումնական կենտրոն՝ 055-81-30-20