ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող «ՀԱՓԿ» մասնագետներին այցելել են Սիրիայում Կարմիր Մահիկի Հալեպի ականազերծման գրասենյակի աշխատակիցները

23.05.2023

 Սիրիայում Կարմիր Մահիկի Հալեպի ականազերծման գրասենյակի աշխատակիցները, գրասենյակի տնօրեն Մայքլ Թրանթի ուղեկցությամբ այցելել են Հալեպում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետների մշտական տեղակայման վայր, դիտարկելու ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետների կողմից իրականացվող ականազերծման գործողությունները:
 Հյուրերը շրջայց են կատարել աշխատանքային տեղամասում, ծանոթացել իրականացվող գործողություններին, կիրառվող մաքրման մեթոդներին։ Նրանց ներկայացվել է մինչև օրս իրականացված գործողությունների արդյունքները, ինչպես նաև նախատեսվող հետագա աշխատանքի ծավալը։
 Այցելուները բարձր են գնահատել կատարված աշխատանքների որակը և շնորհակալություն հայտնել հայ մասնագետներին։