Ս․թ․ դեկտեմբերի 7-ից 20-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացրել են պայթյունավտանգ առարկաներով աղտոտված տարածքի տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքներ։
Աշխատանքների ընթացքում հայտնաբերված 1 միավոր 120մմ հրետանային արկը ոչնչացվել է։
Դավիթ Բեկ բնակավայրի 11 052 մ² գյուղատնտեսական նշանակության տարածքը պաշտոնապես հանձնվել է Կապանի համայնքապետարանին օգտագործման։