ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հալեպում Հայաստանի մարդասիրական խումբը շարունակում է իր առաքելությունը։

Հայաստանի հումանիտար առաքելության 10-րդ խմբի ականազերծողները Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ նահանգում մաքրել են 43 625 քառակուսի մետր ականապատ տարածք: Իսկ բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 1253 հիվանդի։

31.08.2022

Հայաստանի հումանիտար առաքելության 10-րդ խմբի ականազերծողները Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ նահանգում մաքրել են 43 625 քառակուսի մետր ականապատ տարածք: Առաքելության առաջին իսկ օրվանից մինչև օրս ականազերծվել է 1 159 625 քառակուսի մետր: 10-րդ խումբն իր առաքելության ընթացքում հայտնաբերել է 213 հատ պայթուցիկ ենթազինամթերք։

Մարդասիրական 10-րդ բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 1253 հիվանդի։ Առաքելության առաջին օրվանից մինչև այսօր 46 253 տեղաբնակի։ Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի «Հայ ծերանոց»-ին հերթական անգամ փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ: