ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի պատվիրակության այցը ՀՀ

16.12.2025

 Սթ դեկտեմբերի 11-12-ը ՀՀ է ժամանել Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի (ԺՀԱՄԿ) տնօրեն/դեսպան Թոբիաս Պրիվիտելիի գլխավորած պատվիրակությունը։

Այցի ընթացքում «ՀԱՓԿ»-ը ՄԱԶԾ-ի հետ համատեղ կազմակերպել էր «Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակ»-ի գործընկերների նիստ, որի ընթացքում ներկայացվել է «ՀԱՓԿ» ընդհանուր գործունեությունը, ինչպես նաև ԺՀԱՄԿ-ՀԱՓԿ համագործակցությունը։ Տեղի է ունեցել նաև երկկողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել և խորացնել համագործակցությունը հումանիտար հակաականային գործունեության տարբեր ուղղություններում։

Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՀՀ ՊՆ, ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Հանդիպումներին մասնակցել է նաև ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան ՆԳ Անդրեա Բարբարա Բաումանը։