ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակ»-ի ամենամյա աշխատաժողով

14.11.2025

   Ս․թ նոյեմբերի 11-ին ականազերծման գործողությունների ազգային մարմին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ, կազմակերպել էր «Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակ»։

    Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, նրա տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծրագրի ղեկավար Ջիուզեպպինա Գրիլլոն, ինչպես նաև ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի, Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության, ՀՀ ՏԿԵՆ-ի, ԿԳՄՍ-ի, Տավուշի մարզի, ՄԱԶԾ-ի, ՄԱԿ ՊՀԾ-ի, «Առաքելություն Հայաստան»-ի և «Զարկ» ՀԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև հակաականային գործունեության ոլորտի շահագրգիռ անձինք:

  Աշխատաժողովի ընթացքում խոսքով հանդես եկան «Հումանիտար ականազերծան և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ  մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, և այլ մասնակիցներ։

 «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից ներկայացվեց 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Սարգսյանը, իր եզրափակիչ խոսքում, նշեց, որ բանավեճի արդյունքում է ծնվում ճշմարտությունը, խնդրեց ներկաներին կարծիք հայտնել «ՀԱՓԿ» 2025թ գործունեության վերաբերյալ և, այդ համատեքստում, Հարթակի մասնակից կազմակերպությունների ղեկավարներին առաջարկեց «ՀԱՓԿ»-ին տրամադրել տեղեկատվություն` իրենց կողմից 2026 թվականին և հաջորդող տարիներին նախատեսվող սոցիալ-տնտեսական և այլ բնույթի ծրագրերի մասին՝ դրանց ուսումնասիրման և «ՀԱՓԿ»-ի տարեկան պլաններում հաշվի առնելու նպատակով, ինչն ընդունվեց մասնակիցների կողմից։

  Աշխատաժողովի ավարտին քննարկվեցին հակաականային գործունեության արդի խնդիրները, պայթյունավտանգ զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման առաջնահերթությունները և շահագրգիռ կողմերի միջև մշտական կապի պահպանման ուղիները։