 
    Ս․ թ․ սեպտեմբերի 2-ին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական խորհրդականներ Սիլվիա Զեհեին և Պիտեր Սվեդբերգին։
    Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ-ում առկա ականային խնդիրը, մարտահրավերները, հակաականային գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքները, ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, հետագա պլանները և կենտրոնի կարիքները՝ մասնավորապես ականազերծման գործողությունների ընթացքում ականների հայտնաբերման և հետազոտման աշխատանքներում օգտագործվող մեքենայի ձեռքբերման անհրաժեշտությունը։
    Մագդալենա Գրոնոն հետաքրքրություն է հայտնել ՀՀ-ում իրականացվող հակաականային գործունեության ոլորտի աշխատանքների ուղղությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունն ու աջակցությունը նշված ոլորտում։
 
