ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում

18.09.2023

Ս․թ․ սեպտեմբերի 11-ից 15-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հրահանգիչները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ և Ծակքար բնակավայրերում։ 
Տեղի դպրոցի աշակերտներն ու բնակիչներն իրազեկվել են ականներից և չպայթած զինամթերքից առաջացող վտանգների մասին, սովորել դրանց առկայության մասին հուշող նախազգուշացնող նշանները և վտանգի հանդիպելու դեպքում անվտանգ վարքագծի կանոնները։
Ընդհանուր առմամբ, անվտանգ վարքագծի կանոններն ուսանել են 511 քաղաքացի։
Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացները ՀՀ մարզերում շարունակվում են։